Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին չի հերքել նոր քաղաքական կուսակցություն հիմնելու հնարավորությունը: Նա նշել է, թեև այս փուլում հանգստանում է, սակայն շարունակում է օրվա մեջ մի քանի հանդիպումներ ունենալ և ապագայի պլաններ է ծրագրում:
«Բազում ծրագրեր ունենք «Թբիլիսի Համքար» կազմակերպության հետ կապված: Բացի այդ, սկսել եմ նոր գիրք գրել Թբիլիսիի վերաբերյալ: Քաղաքի խնդիրներն ինձ անհանգստացրել են ոչ միայն նախընտրական շրջանում, ոչ էլ ավարտվելու են ընտրություններից հետո: Թբիլիսին և նրա խնդիրներն իմ կյանքի ընտրութունն է: Հետագայի համար ունեմ բազում քաղաքական ծրագրեր և չեմ հերքում նոր քաղաքական կուսակցության հիմնելու հնարավորությունը: Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: