
«Մենք ընտրությունների և ընտրողների հետաքրքրության վրա ենք կենտրոնացած և ոչ թե պաշտոններ բաժանելու»,-այսպես է արձագանքել «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Իրակլի Ալասանիան այն հայտարարություններին, թե ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախապես պետք է ներկայացնեն նախարարների իրենց թեկնածուներին:
Ալասանիան ասել է, որ իր գլխավորած կուսակցությունը կսկսի «պաշտոնները բաժանել» այն ժամանակ, երբ ժողովուրդն արդեն իր վստահությունը հայտնած կլինի:
«Մեր կուսակցությունը հայտնի է ամենաբարձր որակավորում ունեցող անդամներով: Նրանցից ոմանք նախարարություններ են ղեկավարել, ոմանց համեմատությամբ գործ արել, ոչ թե փչացրել»,- ասել է Ալասանիան` հավելելով, որ հիմա կուսակցության միակ առաջադրանքը ժողովրդի վստահությանն արժանանանալն է: