Երեք ամսվա ընթացքում Շենգենյան գոտու երկրներ է այցելել Վրաստանի մոտ 37 հազար քաղաքացի: Մուտքը մերժվել է 114-ին:
Այս մասին հաղորդում է եվրոպական ինտեգրման խորհրդարանական կոմիտեն: Կոմիտեի ղեկավար Թամար Խուլորդավան դրական է գնահատում առանց վիզային ռեժիմի ընթացքը՝ նշելով, որ մարտի 28-ից հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում մերժված քաղաքացիների թիվն ընդամենը 0,3 % Է: Իսկ Վրաստանից Եվրոպա ուղղությամբ ճանապարհորդությունների թիվն ավելացել է 2,5 անգամ։
«Սա ինտեգրման ռեալ քայլ է: Մեր երկրի ճանաչվածությունն ավելանում է, մեր քաղաքացիներն ավելի լավ են սկսել հասկանալ այս նոր հնարավորությունները, որոնք ընձեռում է Եվրամիությունը: Սա այն քայլն է, որը գիծ է քաշում մեր արտաքին ուղղության հետ կապված հարցերի և ենթադրությունների վրա»,-լրագրողներին ասել է Խուլորդավան:
Հիշեցնենք, որ մարտի 28-ի որոշմամբ Վրաստանի քաղաքացիները կարճաժամկետ այցելությունների հնարավորություն են ստացել Շենգենյան գոտու երկրներ՝ առանց մուտքի արտոնագրի: