Ազատ ոճի ըմբիշներ Գիորգի Գեգելաշվիլին և Դավիթ Աբդալաձեն անցել են աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ: 48 կգ քաշային կարգում Գեգելաշվիլին պարտության է մատնել լեհ Բարտոց Սալտիսին 10-0 և թուրք Հալիլ Գոկդենզին`6: 4 հաշվով: Մրցաշարի կիսաեզրափակիչում Գեգելաշվիլիի հակառակորդը կլինի ադրբեջանցի Ալիհասան Ամիրլին:
55 կգ քաշային կարգում Աբդալաձեն պարտության է մատնել արգենտինացի Դավիդ Ալմենդրային և կանադացի Լաչլան Մակնեիլին: Կիսաեզրափակիչում նա կմրցի ճապոնացի Հայատո Փուջիտայի հետ: Տեղեկացնում է imedinews-ը։