«Ազատ դեմոկրատներ»-ի ևս 4 անդամ հեռացավ կուսակցության շարքերից

 

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամներ Դավիթ Օնոփրիշվիլին, Վիկտոր Դոլիձեն, Գիա Ցագարեիշվիլին և Զուրաբ Աբաշիձեն լքեցին կուսակցության շարքերը:

Այս կապակցությամբ կուսակցության առաջին դեմքերը  «Ազատ Դեմոկրատներ»-ի կենտրոնական գրասենյակում ասուլիս էին հրավիրել:  Կուսակցությունը լքելու վերաբերյալ լուրն առաջինը հայտնեց Զուրաբ Աբաշիձեն.

«Կուսակցության ներսում անցկացրած  խորհրդակցությունների արդյունքում որոշում ընդունեցի դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը: Ողջունում եմ կուսակցության նոր անդամներին, շատ հաճելի է այստեղ  տեսնել էներգիայով լի մարդկանց: Ուզում եմ նշել, որ ինձ համար պետության շահը մշտապես առաջին տեղում է եղել։  Ապագայում ինչ կլինի՝ կյանքը ցույց կտա»:

14689027_1444177192279090_932138081_oԳիա Ցագարեիշվիլին նշեց, որ անկախ նրանից ընտրությունների արդյունքները  դուր է գալիս իրենց, թե ոչ, պետք է հարգել ժողովրդի կատարած ազատ ընտրությունը: Ցագարեիշվիլին իր ելույթում առանձնացրեց 3 հայտարարություն.

«Առաջին հերթին պետք է ասեմ, որ ես նույնպես լքում եմ կուսակցության շարքերը։ Երկրորդ՝ ես մինչև վերջ կպայքարեմ մեր 5 անմեղ ընկերներին բանտից ազատելու համար և երրորդ՝  որպես Արևելյան համագործակցության խորհրդարանական ժողովի նախագահ շարունակելու եմ աշխատել ևս 3 ամիս,  որպեսզի ԵՄ-ի հետ ընդունենք վիզայի ազատ ռեժիմ»:

Կուսակցության անդամ Վիկտոր Դոլիձեն հայտնելով իր կողմից կուսակցությունը լքելու մասին լուրը, նշեց, որ 7 տարի պայքարել է կուսակցության ներսում և կուսկցության համար: Սակայն, չնայած մեծ ջանքերին, խորհրդարանում տեղ չեն գտել.

«Մեր ընտրողը մեզ այլ կերպ գնահատեց՝ չտալով խորհրդարան մտնելու հնարավորություն: Ես լքում եմ «Ազատ դեմոկրատներ»-ի շարքերը, սակայն ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որտեղ և ինչ ոլորտում էլ լինեմ, կմնամ իմ երկրի շահերին հավատարիմ»:

14678054_1444177182279091_870340717_oՎերոնշյալ հայտարարություններից հետո շտապեց հայտարարություն անել նաև կուսակցության գործադիր քարտուղար Թամար Կեկենաձեն.

«Պետք է հուսախաբ անեմ բոլոր նրանց, ովքեր մտածում էին, որ այս կուսակցությունը կդադարի իր գործունեությունը: Մեր անդամները ազատ որոշում են կայացրել լքել  կուսակցությունը, սակայն կուսակցության անձնակազմը կնորացվի և մենք կշարունակենք մեր պայքարը Վրաստանի բարեկեցության համար և կպատրաստվենք 2017 թվականի տեղական ինքանկառավարման ընտրություններին»։

Կուսակցության ղեկավարի պաշտոնում մինչև ընտրությունների ավարտը կշարունակի մնալ Իրակլի Ալասանիան; Հիշեցնենք՝ նա հոկտեմբերի 10-ին հայտնել էր կուսակցությունից ու քաղաքականությունից ժամանակավորապես դուրս գալու մասին: Հոկտեմբերի 10-ին կուսակցության շարքերը լքել է նաև  կուսակցության անդամ, Վրաստանի Եվրաինտեգրման նախկին նախարար  Ալեքսի Պետրիաշվիլին:

Թողնել պատասխան