
Վրաստանում Ադրբեջանի երկու քաղաքացի է ձերբակալվել՝ երկիր մոտ 1,3 կգ ոսկյա իրեր ացնկացնելու համար: Քննությունը պարզել է, որ մեղադրյալները վրաց-ադրբեջանական սահմանի «Կարմիր կամուրջ» կոչվող մաքսային կետում անցել են մաքսային ստուգումը: Մաքսանենգ ապրանքի արժեքը ավելի քան 676 հազար լարի է: Քրեական գործ է հարուցվել՝ Վրաստանի պետական սահմանն ապօրինի խոշոր չափերի ապրանք ներմուծելու հոդվածով, որը նախատեսում է 5-7 տարի ազատազրկում: