«Վրաստանը ևս մեկ անգամ հնարավորություն է ստացել Ադրբեջանում միջազգային մակարդակով հայտնել իր դիրքորոշումը»,-անդրադառնալով Ադրբեջան կատարած այցին, ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Մարգվելաշվիլին աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան՝ մասնակցելու «Միջազգային հարաբերությունների ապագա. Շահ և իշխանություն» 5-րդ համաշխարհային ֆորումին, որի շրջանակներում հանդիպել է նաև ադրբեջանցի իր պաշտոնակցին՝ Իլհամ Ալիևին։
«Սա շատ կարևոր այց էր․ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, որի հետ բազում ծրագրեր ենք իրականացնում: Ադրբեջանում հնարավորություն ունեցանք նաև միջազգային հանրությանը հասցնել բռնագրավված տարծքների շուրջ մեր դիրքորոշումը։ Սա կօգնի համատեղ ուժերով գործել այդ երևույթի դեմ»,- ասել է Վրաստանի նախագահը՝ հիշեցնելով, որ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել աշխարհի մի շարք երկրների առաջնորդների հետ՝ առաջ քաշելով Արևելյան Եվրոպայի երկրների հետ համագործակցությունն ամրապնդելու հարցը: