
Աբխազիայում ազատ են արձակվել Վրաստանի 12 քաղաքացիներ, ովքեր նախօրեին ձերբակալվել էին` Վրաստանի իշխանությունների կողմից չվերահսկբվող` Գալիի շրջանի Խուրչա գյուղում` այսպես կոչված` ապօրինաբար սահմանը հատելու համար:
Քաղաքացիներն ազատ են արձակվել այն բանից հետո, երբ գործին միացել են Վրաստանի պետական անվտանգության ծառայողները և կատարվածի մասին տեղեկացրել Եվրախորհրդի մոնիթորինգի առաքելությանը:
Աբխազիայի Գալիի շրջանում վրացիները կազմում են 90 տոկոս: Ամեն տարի հարյուրավոր մարդիկ տեղաշարժվում եմ Գալիի և Զուգդիդիի շրջաններում` հատելով ռոսւական սահմանապահների կողմից վերահսկվող վարչական սահմանը:
2008-ի օգոստոսյան պատերազից հետո մոսկվան միակողմանի ընդունեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ի պատասխան Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ նշված տարածքներին տվեց օկուպացվածի կարգավիճակ: