Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի 35 ընտրատարածքներից 22-ում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա:
Ընտրությունների նախնական արդյունքերով Գութաութիի շրջանում առաջին փուլում հաղթել է նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Ընդդիմության առաջնորդներից, պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ասլան Բժանիան երկրորդ փուլ է անցել: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
Աբխազիայի խորհրդարանի նոր կազմը հայտնի կդառնա երկու շաբաթից, երբ հայտնի կդառնան 22 ընտրատարածքներում նշանակված երկրորդ փուլի արդյունքները:
Մասամբ ճանաչված պետության 35 պատգամավորական տեղի համար 137 թեկնածու էր պայքարում:
Ընդդիմադիրների հաշվարկով՝ առաջին փուլի արդյունքներով առնվազն 5 ընդդիմադիր պատգամավոր խորհրդարան է անցել: