Աբխազիայի փոխարտգործնախարար Կան Տանիան ֆեյսբուքի իր էջում Ստեփանակերտում արված լուսանկարներն է տարածել: Գրում է «netgazeti.ge»-ն` ընդգծելով, որ լուսանկարներում երևում է` Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի փոխարտգործնախարարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ մասնակցում է տոնական միջոցառմանը:
«Հանրապետության գոյության 25 -ամյակի առիթով մասնակցեցինք Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կազմակերպած տոնական ընդունելությանը» -Կան Տանիայի խոսքերն է մեջբերում վրացական պարբերականը:
«netgazeti.ge»-ն նաև հիշեցնում է, որ Հայաստանը չի ճանաչել Աբխազիայի անկախությունը: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո Ռուսաստանն է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
Տեղեկացնենք, որ արդեն 25-րդ տարին անընդմեջ սեպտեմբերի 2-ին Արցախում մեծ շուքով նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տարեդարձը:
«Interpressnews» լրատվականը եվս անդրադարձել է Աբխազիայի պատվիարկության Լեռնային Ղարաբաղ այցին` մեջբերելով Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիայի հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մինչ գլխավոր նպատակին` Հանրապետության անկախության հասնելը դժվարին ճանապարհ է անցել: Աբխազիայի համար կարևոր է հատկապես այս կարևոր օրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին լինել:
Ըստ «Interpressnews»-ի, Գաբնիան հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունները ապագայում ավելի կխորանան:
Լուսանկարը՝ Կան Տանիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից