2011 թվականի նոյեմբերին Ռուսաստան-Վրաստան մաքսային համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը ենթադրում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջոցով առեւտրային միջանցքների գործարկում: Ստորեւ ներկայացնում ենք պայմանագրով համաձայնեցված միջանցքների ճանապարհային աշխարհագրությունը:
Առևտրային միջանցքները սահմանված են աշխարհագրական կոորդինատներով: Անաչառությունը պահպանելու նպատակով պայմանագրում նշված չէ որևէ կոնկրետ անուն: Առևտրային միջանցքի բոլոր կարևոր կետերը նշված են «Universal Transverse Mercator( UTM)» կոորդինատային համակարգով (Օրինակ՝ UTM 37T 576170 E / 4817809 N):
Առևտրային միջանցք 1. Այն Աբխազիայի ուղղությամբ անցնում է շրջանի ափի ողջ երկայնքով: Առաջին միջանցքը սկիզբ է առնում Ադլեր քաղաքի մոտակայքից, որը գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի մարզում: Տարածությունը վրաց-ռուսական սահմանի աբխազական հատվածից շուրջ 20 կմ. հեռավորության վրա է գտնվում: Միջանցքն այնուհետև անցնում է Աբխազիայի ափամերձ գոտու գլխավոր ճանապարհով և ավարտվում Զուգդիդիում՝ Սամեգրելոյի շրջանի գլխավոր քաղաքում, որը բավականին մոտ է Աբխազիայի վարչական սահմանին:
Առևտրային միջանցք 2. Հարավային Օսիայի ուղղությամբ, զիգզագաձև ճանապարհն անցնում է լեռների միջով: Այն առավել հայտնի է «Անդրկովկասյան մայրուղի» անվանումով, որը Ռոքիի լեռնանցքով կապում է Ռուսաստանի Հյուսիսային Օսիան` Հարավային Օսիային: Այս երկրորդ միջանցքը սկսվում է Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի տարածքում գտնվող Նառ գյուղի մոտակայքից (միջանցքն անցնում է գյուղի միջով), հարավօսական սահմանից շուրջ 10 կմ հեռավորության վրա: Այնուհետեւ անցնում է Ռոքիի լեռնանցքով եւ ապա Անդրկովկասյան մայրուղիով մինչև Ցխինվալի: Երկրորդ միջանցքն ավարտվում է Գորիում:
Առևտրային միջանցք 3. Անցնում է Լարս-Կազբեգիի վրաց-ռուսական վիճելի չհամարվող սահմանով:
Նյութի աղբյուրը` civil.ge