Աբասթումանիի անտառում բռնկված հրդեհի չեզոքացման աշխատանքներում օդային տեխնիկայի եւ հրշեջ-փրկարարների հետ ներգրավված են նաեւ կամավորներ:
Ինչպես հայտարարել են կամավորները, նրանց ուղղություն ցույց կտան փրկարարները և իրենք տեղում կմշակեն կրակի կոնկրետ օջախները։
Աբասթումանիի անտառում ուղղաթիռներն աշխատանքը վերսկսել են առավոտից: Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են առանց դադարի, տեղում աշխատում է կենդանի ուժ՝ 1000-ից ավելի մարդ:
Բորջոմի-Խարագաուլիի ազգային պարկում՝ Աբասթումանիի հարակից տարածքում, հրդեհն օգոստոսի 29-ին է բռնկվել: Հրդեհի օջախների տարածքում կենտրոնացված է հրդեհաշիջող տեխնիկա, հրդեհի տարածումը կանխելու նպատակով փորվել են ճանապարհներ։ Կրակի մարման աշխատանքներում ներգրավված է ինչպես Վրաստանի, այնպես էլ այլ երկրների օդային տեխնիկա: Տեղում աշխատում է նաեւ արտակարգ շտաբը: