Փխալաձեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման հեռանկար չի տեսնում

 

 

Վրաստանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն  Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման հեռանկար չի տեսնում։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե Վրաստանի իշխանությունները, կամ վրաց ժողովուրդը երբևէ կհամակերպվեն Ռուսաստանի կողմից արվող այն քայլերի հետ, որոնք օկուպացնելու նպատակով  իրականացվում են Վրաստանի տարածքում, ապա  սխալվում է»,- հայտարարել է Փխալաձեն՝ անդրադառնալով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Կարասինը  «RIA Novosti» գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման  գլխավոր խոչնդոտը պաշտոնական Թբիլիսիի կողմից պարբերաբար հնչող հակառուսական հռետորաբանությունն է:

Վրաստանի նախագահի խորհրդականը ասել է, որ Վրաստանը ջանք չի խնայում, որպեսզի առկա  բոլոր հարցերը մնան միջազգային հանրության օրակարգում:  Տեղեկացնում է  «frontnews.ge»-ն:

Թողնել պատասխան