Վրաստանում մեկնարկել է ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը

Այսօր՝ հունվարի 10-ին Վրաստանում մեկնարկեց ազգային ուսումնական օլիմպիադայի երկրորդ փուլը։ Այն կանցկացվի հունվարի 10-15 ընկած ժամանակահատվածում, 70 քննական կենտրոններում։ Այս մասին հայտնում է գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC):

Օլմիպիադան կընթանա 2 քննաշրջանով, առաջին քննաշրջանի գրանցումը կսկսվի 9։30, իսկ օլիմպիադան՝ 10։00-ին, 2-ի գրանցումը կսկսվի 14։30, օլիմպիադան՝ 15-00-ին։

Գրանցման ժամանակ դիմորդը պետք է ներկայացնի դպրոցի կողմից տրամադրված թերթիկ- հրավերը և նույնականացման քարտ։

Երկրորդ փուլը կհաղթահարի և կանցնի երրորդ (եզրափակիչ) փուլ՝ այն աշակերտը, ով կհավաքի համապատասխան առարկայի թեստի առավելագույն միավորի առնվազն 50%-ը և կհայտնվի համապատասխան դասարանի և առարկայական վարկանիշային ցուցակի առաջին հիսուն մասնակիցների մեջ։

Օլիմպիադայի երկրորդ փուլը կանցկացվի հետևյալ դպրոցներում:

Տաթև Խոցանյան