Քննարկվում է Սահակաշվիլիին Լիտվայի քաղաքացիություն տալու հարցը

Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Պայտրաս Աուշտրիավիչուսին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Լիտվայի քաղաքացիություն տալու առաջարկություն է արել:

Այս մասին տեղեկացնում է «Lietuvos žinios» պարբերականը:

Լիտվացի քաղաքական գործիչը նշել՝  հնարավոր է Սահակաշվիլիին Լիտվայում կեցության իրավունք տալ:

«Սահակաշվիլին կարող է քաղաքական-վերլուծական և խորհրդատվական կազմակերպություն հիմնել, իսկ Լիտվայի  քաղաքացիությունը նրան Եվրոպայում մնալու և աշխատելու հնարավորություն կընձեռնի»,-նշել է պատգամավորը:

Աուշտրիավիչուսը հավելել է, որ Լիտվայի քաղաքացիություն ստանալը բարդ է, սակայն իրագործելի:

Թողնել պատասխան