Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում երկրի օդանավակայանները 2.703.117 ուղևոր են փոխադրել: Սա 47,92 %-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում ակտիվությունը նկատվել է երկրի գործող բոլոր երեք միջազգային օդանավակայաններում: Ինչ վերաբերում է ներքին ուղիներին, Մեստիա օդանավակայանների ծառայությունից օգտվել է 4.933 ուղևոր, Ամբրոլաուրիինը՝ 1255 ուղևոր է փոխադրել:
Նախորդ տարվա համեմատ չվերթների թիվն ավելացել է 3859-ով: 39,18%-ով ավելացել է նաև բեռնափոխադրումների ցուցանիշը:
Նյութի աղբյուր՝ SOVA