
Վրաստանի հանրային դպրոցներում եւ մանկապարտեզներում զատկական արձակուրդները կմեկնարկեն Ավագ ուրբաթ՝ ապրիլի 6-ին եւ կտեւեն մինչեւ ապրիլի 9-ը: Դպրոցներում ուսումնական գործընթացը կվերականգնվի ապրիլի 10-ին:
2017-ից Վրաստանի դպրոցներում բացի զատկական տոներից, աշակերները հանգստանում են նաեւ գարնանային արձակուրդների ընթացքում՝ մարտի 8-15-ը:
Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի 15-ին եւ ավարտվում հունիսի 15-ին: Բացառություն են կազմում առաջին դասարանի աշակերտները՝ նրանք ավարտում են ուսումնական տարին մայիսի 27-ին, եւ շրջանավարտները՝ մայիսի 20-ին: