Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեսախցիկների միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներն արձանագրելու եւ տուգանքներ գանձելու նոր կարգի վերաբերյալ վարորդներին խորհրդատվություն է տրամադրում: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից:
Վրաստանի ՆԳՆ համատեղ գործողությունների կենտրոնի ղեկավար Գիորգի Արսոշվիլիի խոսքերով՝ վարորդի համար առաջնահերթ կարևոր է, որպեսզի ՆԳՆ ծառայությունների գործակալությունում նշված լինի նրա գործող հեռախոսահամարը:
«Հետայսու վարորդները sms հաղորդագրության միջոցով կտեղեկանան տեսախցիկների կողմից գրանցած վարչական խախտման մասին: Եթե վարորդը տուգանքը վճարի sms հաղորդագրության ստացումից հետո 10 օրվա ընթացքում՝ կվճարի բոնուսային համակարգով՝ տուգանքի 80%-ը»: