Ռուսթավիի 21-րդ միկրոշրջանի բնակելի տներից մեկում արձանագրվել է բնական գազից թունավորման դեպք։
Հունվարի 10-ին, երեկոյան ժամերին Ռուսթավիում շտապ օգնության բաժին ահազանգ է եղել ընտանիքի վեց անդամների գազից թունավորման դեպքի մասին։
Անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Պաատա Բաչիլավայի խոսքերով, բնակարանում գտնվող ընտանիքի վեց անդամների մոտ բնական գազից թունավորում է ախտորոշվել։ Ընտանիքի տարիքով փոքր՝ դեռահաս երեխաներին տեղափոխել են հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների, բնակարանում գազի արտահոսք է եղել տեղադրված ջրի տաքացուցիչից, երբ ընտանիքի անդամներից մեկը լոգարանում է եղել: