Կիևի ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր աշխարհում հեղինակություն վայելող Գելա Ջոշուային, ով հանցավոր աշխարհում ավելի հայտնի է «Գելա Թբիլիսկի» անունով: Այս մասին հայտարարություն է տարածել Կիևի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանության հայտարարության մեջ նշված է, որ 2017 թվականի գարնանը Ուկրաինայի օրինապահ մարմինները ձերբակալել էին 51 ամյա Գելա Ջոշուային: Այդ ժամանակ Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը որոշել է նրան ուղարկել Ռուսաստան:
Այժմ հետաքննվում է, թե ինչ փաստաթղթերով է Գելա Ջոշուան մտել Ուկրաինա:
Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: