Մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահելու և իրացնելու մեղադրանքով վրաց իրավապահները Մառնեուլիի շրջանում ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու:
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ իրավապահները հետախուզման արդյունքում մեղադրյալի ուսապարկում հայտնաբերել են 12 գրամանոց 20 կապոց թմրանյութ: Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այն պարունակել է 8 գրամ հերոյին:
Նախարարության տեղեկատվությամբ՝ մեղադրյալն ընդունել է մեղքը: Հարուցվել է քրեական գործ։ Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: