Այսօր հրդեհ է բռնկվել Ախալցիխեի շրջանում գտնվող Աբասթումանիի անտառում, որի չեզոքացման աշխատանքներում ուղղաթիռ, կենդանի ուժ եւ տեխնիկա է ներգրավված: «Ինտերպրեսնյուս» լրատվականին ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայությունից տեղեկացրել են, որ հրդեհը դեռեւս չի տեղայնացվել:
Հաստատությունում չեն հստակեցրել, թե որքան տարածք է ընդգրկում հրդեհը, սակայն, ըստ տեղում գտնվողների՝ հրդեհն ընդգրկում է մոտավորապես 2 հա տարածք:
Աբասթումանի է այցելել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, ով նախքան այնտեղ գնալը եղել էր նաև Ախալցիխեում: Ախալցիխեի Սվիրի գյուղից Աբասթումանի է ուղևորվել նաեւ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռը: