
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրած Մամուկա Բախտաձեի թեկնածությունը ներկայացրել է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին:
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահը խորհրդարանական մեծամասնության թեկնածուին պետք է ներկայացնի 7 օրվա ընթացքում: Վարչապետի թեկնածուն էլ 7 օրվա ընթացքում պետք է ընտրի կառավարության կազմ՝ նախարարների թեկնածուներ և դիմի խորհրդարանին՝ վստահություն ստանալու նպատակով։
Այնուհետև ևս 7 օրվա ընթացքում խորհրդարանը կքննարկի կառավարության կազմը և կքվեարկի վստահություն հայտնելու վերաբերյալ: Կառավարության կազմի հետ մեկտեղ խորհրդարանին կներկայացվի նաև կառավարության ծրագիրը:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետ, կառավարության անդամների լիազորությունները դադարեցվում են: