
Վրաստանի դպրոցների ծավալուն դասագրքերը լույս կտեսնեն առանձին մասերով։ Դա աշակերտին հնարավորություն կտա դպրոց հաճախել ավելի թեթեւ պայուսակով։ Այս մասին հայտարարել է ԿԳ փոխնախարար Թեմուր Մուրղուլիան՝ պատասխանելով դպրոցականների ծանր պայուսակների մասին քննադատություններին:
«Որակյալ գրքերի անհրաժեշտությամբ պայմանավորված կփոխվի ամբողջական ուսումնական ծրագիրը, գրքերի գնահատման չափորոշիչները: Ակնկալում ենք, որ որակը կլինի շատ ավելի լավը: Ինչ վերաբերում է գրքերի կշռին՝ մեծ գրքերը կբաժանվեն մասերի, ինչը կթեթեւացնի աշակերտի պայուսակը»,-ասել է Թեյմուրազ Մուրղուլիան: