Վրաստանն ակտիվ ծխող երկրներից է

Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների համաձայն` ալկոհոլի սպառման հետ ծխախոտ օգտագործելու տեսանկյունից ամենաբարձր ցուցանիշն ունի Արևելյան Եվրոպան: Ամենաշատը ծխում են Մոնտենեգրոյում, որտեղ միջին չափահաս քաղաքացին տարվա ընթացքում 4124 հատ ծխախոտ է ծխում (օրական 11.3 հատ): Վիճակագրության համաձայն, ծխախոտ օգտագործող երկրների առաջին հնգյակում են Բելառուսը, Լիբանանը, Մակեդոնիան և Ռուսաստանը: Վրաստանը նույնպես ակտիվ ծխողների շարքին է դասվում, այստեղ անչափահասների 12 տոկոսը, իսկ չափահասների 30 տոկոսը ծխախոտ են օգտագործում:

Ամենաշատ ծխախոտ օգտագործող 20 երկրներն են.

1-Մոնտենեգրո

2-Բելառուս

3-Լիբանան

4-Մակեդոնիա

5-Ռուսաստան

6-Սլովենիա

7-Բելգիա

8-Լյուքսեմբուրգ

9-Չինաստան

10-Բոսնիա և Հերցեգովինիա

11-Չեխիա

12-Ղազախստան

13-Ադրբեջան

14-Հունաստան

15-Հարավային Կորեա

16-Ավստրիա

17-Հորդանան

18-Ուկրաինա

19-Էստոնիա

20-Հունգարիա

Թողնել պատասխան